Բաժիններ՝

Մարդիկ բառի բուն իմաստով խցկված են տեղափոխվում տրանսպորտային միջոցով․ Լիլիթ Կիրակոսյան

Երևանի «Իմ քայլը» խմբակցության  ավագանու անդամ Լիլիթ Կիրակոսյանը ավագանու նիստում ելույթի ժամանակ խոսեց մի շարք խնդիրների մասին, որոնցից են ինքնակամ շինությունները, տրանսպորտային խնդիրները:

«Որոշ կառույցներ քանդվեցին, սակայն այսօր դրական դինամիկան չկա: Պրոցեսը կանգնեցվել է: Միակ բանը, որ մեզ պետք է այս ամենը կանխելու համար, դա կամքն է: Վարչական շրջանների ղեկավարներին ընդամենը կամք է պետք՝ կանխելու համար: Այս տարվա սկզբին ստացանք մոտ 100 ավտոբուս, հաճախ տեսնում ենք, որ մարդիկ, բառի բուն իմաստով, խցկված տեղափոխվում են այդ տրանսպորտային միջոցով: Առևտրի, սպասարկման ոլորտի մի շարք կանոններ չեն պահպանվում: Տեսե՞լ եք, որ որևէ վարչական շրջանում խողովակ է պայթում՝ քանի շաբաթ է պահանջվում, որ այն վերանորոգվի: «Վեոլիա ջուրը» գցում է քաղաքապետարանի վրա, քաղաքապետարանն էլ՝ նրա»,- ասաց Լիլիթ Կիրակոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս