Երբեմն Ազատության հրապարակից առգրավված մանկական տրանսպորտային միջոցները երեկոյան հայտնվում են նույն վայրում. ավագանու անդամ

Ազատության հրապարակը ե՞րբ է վերջապես պատշաճ տեսքի բերվելու՝ ավագանու նիստի ժամանակ հետաքրքրվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության գլխավոր մասնագետ Էդուարդ Ամիրաղյանը պատասխանեց, որ Ազատության հրապարակում իրականացվող բացօթյա ապօրինի առևտուրը, ինչպես նաև հեծանիվներով և այլ տրանսպորտային միջոցներով իրականացվող  վարձակալության դեպքերը, քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության կողմից ամբողջ ամառային սեզոնի ընթացքում հսկողություն է իրականացվել և արգելվել է, վերցրել և տարել են հատուկ տարածք, կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ:

Արման Անտոնյանը հորդորեց ուշադիր լինել՝ ասելով․ «Երբեմն առգրավված մանկական տրանսպորտային միջոցները երեկոյան հայտնվում են նույն վայրում: Կարծես հսկողությունը ցերեկն է  արվում: Առաջարկում եմ շրջել երեկոյան: Նույնը Հանրապետության հրապարակում տիրող իրավիճակին է վերաբերում»։

Տեսանյութեր

Լրահոս