Հիմա եմ խոսում, հարցեր կա՞ն. Լեզվակռիվ ավագանու նիստի ժամանակ

Երևանի ավագանու նիստում ներկայացվեց նախագիծ, որով առաջարկվում է Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 27-ի «Երևան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին» N28-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը. Որոշման 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ « 2. ավագանու անդամին տվյալ ամսում դրամական փոխհատուցում չի վճարվում, եթե նա այդ ամսվա ընթացքում բացակայել է Երևանի ավագանու հերթական նիստից, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամսում Երևանի ավագանու հերթական նիստ տեղի չի ունեցել»:

Սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված բացակայությունները հիմնավորվում են` Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից էլեկտրոնային համակարգի միջոցով վարվող ավագանու նիստին մասնակցած ավագանու անդամների գրանցումների և քվեարկությունների մասին տվյալներով, որոնք ներկայացվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին` յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդող ամսվա 5-ը ներառյալ»:

Սույն որոշման իմաստով՝ Երևան քաղաքի ավագանու հերթական նիստից անհարգելի բացակայություն է համարվում, եթե ավագանու անդամը չի մասնակցել նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քվեարկությունների գրանցումների ավելի քան կեսին»:

Ավագանու հերթական նիստից ավագանու անդամի բացակայությունը համարվում է հարգելի՝ հիվանդության պատճառով, որի համար ավագանու անդամը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ այն խմբակցության ղեկավարը, որի անդամ է հանդիսանում տվյալ ավագանու անդամը, Երևանի քաղաքապետին է ներկայացնում համապատասխան տեղեկանք բժշկական հաստատությունից, մինչ հաջորդող ամսվա ամսի 1-ը, կամ եթե ավագանու անդամը գտնվում է արտերկրում գործուղման մեջ։

Սույն կետում նշված դեպքերում ավագանու անդամը չի զրկվում ամսական դրամական փոխհատուցումից»։

ԲՀԿ ավագանու անդամ Միքայել Մանրիկյանի կարծիքով՝ սա խաթարում է ավագանու ինստիտուտը:

«Կա վտանգ, որով ոտնահարվում է ավագանու ինստիտուտը»,- ասաց Միքայել Մանրիկյանը:

ԲՀԿ ավագանու մեկ այլ անդամի՝ Արմեն Ներսիսյանի խոսքով՝ երևանցիներն ակնհայտ տեսնում են, որ բոլոր նիստերին ընդդիմությունը ներկա է:

«Պարոն Գալջյան, երբևէ փորձե՞լ եք կազմակերպչական գործողություններ անել, ձեր գործընկերներին զսպաշապիկ հագցնել: Այս երեք տարում չեմ տեսել, որ ձեր 57 հոգուց գոնե 50-ը մասնակցած լինի ավագանու նիստերին»,- ասաց Արմեն Ներսիսյանը:

«Իմ քայլը» խմբակցությունից Արմեն Գալջյանը փորձեց պատասխանել, սակայն «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց․

«Մեր ելույթները երբ կավարտենք, թող գրանցվի և ելույթ ունենա: Զեկուցեիք, խոսեիք»:

«Հիմա եմ խոսում, հարցեր կա՞ն»,- հակադարձեց Արմեն Գալջյանը:

«Այսինքն, այս լկտիությունը չափ ու սահմանն անցնում է, որ կանոնակարգը շպրտվում է մի կո՞ղմ»,- արձագանքեց Թեհիմնա Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս