Սահմանների վերաբերյալ ԱԺ փակ քննարկում՝ առանց ԱԳՆ, ՊՆ և ԱԱԾ ղեկավարների մասնակցության
Խորհրդարանում մեկնարկել է փակ ռեժիմով հրատապ քննարկում՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով։
Հիմնական զեկուցողը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է: Թեև նախապես հրավիրել էին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին, Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, սակայն նրանցից որևէ մեկը քննարկմանը ներկա չէ։ Քննարկմանը մասնակցում են ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցը։ Սահմանների վերաբերյալ նրանք լրագրողների հարցերին չպատասխանեցին, պատճառաբանելով, թե նիստի ավարտից հետո կխոսեն։