Բաժիններ՝

Հավաքական թիմը կարող էր ավելին. Վազգեն Բադալյան

«Շատ կարճ ժամանակում հավաքների միջոցով ծանոթացա հավաքականին: Մեզ հետ Եվրոպայի ամբողջ առաջնության ընթացքին հետևեց նաև Հայաստանի ֆեդերացիայի նախագահը, որը շատ հետևողական էր: Մեր մասնակիցներից 8-ը հասան քառորդ եզրափակիչ, սակայն հավաքական թիմը կարող էր ավելին»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բադալյանը: Վերջինիս խոսքով՝ մի քանի մարզիկներ չարդարացրեցին սպասումները ու թիմում ընդգրկված էին մարզիկներ, ովքեր դեռևս իրենց խոսքը կասեն:

Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Էլիդա Քոչարյանը, համեմատելով անցած տարվա առաջնությանն իր մասնակցության հետ, շեշտեց, որ մի քայլ առաջ է գնացել. եթե անցած տարի բրոնզե մեդալակիր էր, ապա այս տարի՝ արծաթե, սակայն եզրափակիչում մրցակիցն իրենից ուժեր էր:

Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր Հենրիկ Սահակյանի խոսքով` այս առաջնությունում յուրաքանչյուր մենամարտը դժվար է եղել: «Մոլդովացի մարզիկի հետ մենամարտում վնասվածք ունեի, սակայն դա ինձ չխանգարեց հաղթել: Կարևոր էր մենամարտի ամեն վայրկյանը, և ես չէի կարող ոսկին բաց թողնել ձեռքիցս»,- ասաց նա:

Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր Հենրիկ Ճղրիկյանի կարծիքով՝ ամենադժվար մենամարտն ԱԱ-ում մեկնարկային մենամարտն էր Իտալիան ներկայացնող մարզիկի հետ: «Եզրափակիչում ավելի հանգիստ էի, քան Հայաստանի առաջնությունում: Ամբողջ մենամարտի ընթացքում լսել եմ մարզիչների խոսքը»,- ասաց նա:

Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդների առաջնության թիմային հաշվարկում երրորդն էր: Բռնցքամարտիկները Հայաստան են վերադարձել 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս