Պարո՛ն Եղոյան, պարո՛ն Եղոյան. ԱԺ ընդմիջման ժամին լսվում է Ռուբեն Ռուբինյանի բղավոցը
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը թույլ չտվեց ավարտել ելույթն այն բանից հետո, երբ պատգամավորը ԱԺ ամբիոնից բղավեց.
«Արցախն ուրացողը դավաճան է»։
Նիստը վարող Ռուբինյանը նախ հրահանգեց անջատել ընդդիմադիր պատգամավորի բարձրախոսը, ապա հրամայեց անվտանգության աշխատակիցներին Գեղամ Մանուկյանին հեռացնել ամբիոնից.
«Չէ՛, դահլիճից պետք չի, ամբիոնից»,- հրահանգն ուղղելուց հետո դահլիճ մտած անվտանգության աշխատակիցներին կոչ արեց Ռուբեն Ռուբինյանն ու հայտարարեց 20 րոպե ընդմիջում։
Նշենք, որ ընդմիջման ժամին լսվում էր Ռուբեն Ռուբինյանի՝ «Պարո՛ն Եղոյան, պարո՛ն Եղոյան» բղավոցը։
Մանրամասները՝ տեսանյութում։