«Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին մեզ ասաց, որ մինչև վաղը ժամանակ ունեք՝ զբաղեցրած դիրքերից պետք է հետ քաշվեք». Արթուր Սարգսյան

Այսօր խորհրդարանում 168.am-ը հարց ուղղեց Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին՝ ինչո՞ւ 44-օրյա պատերազմից հետո թշնամին հայտնվեց Սյունիքում, հատկապես այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ երկու կողմերը պետք է կանգնեն այն հատվածներում, որտեղ հայտարարությունը ստորագրելու պահին կանգնած են: Իրենք ունե՞ն այդ հարցի պատասխանը:

«Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը 2020 թվականի դեկտեմբերի 17-ին եկավ Սյունիք, հավաքեց համայնքապետերին և ասաց, որ մինչև վաղը ժամը 17:00-ը ժամանակ ունեք, բոլոր դիրքերից պետք է հետ քաշվեք: Մենք բոլորից լսել էինք, որ  որտեղ կանգնած է, պետք է շարունակի կանգնել նույն հատվածում, նոյեմբերի 9-ի պայմանագրի մեջ որևէ տեղ գրված չէ նման բան, նախարարին ինչ հարցնում էինք, ասում էր՝ ես տեղյակ չեմ, բոլորդ պետք է հետ գաք: Ասել ենք՝ կարո՞ղ է մի օր էլ գաք ասեք, որ Սիսիանն էլ եք տվել, հավաքվեք դուրս եկեք: Այս խնդիրներն են պատճառ եղել, որ մենք այս իշխանություններին դեմ ենք եղել»,- նշեց Արթուր Սարգսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս