Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1517, մահվան՝ 59 նոր դեպք
Հայաստանում հոկտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1517 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 298 069-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 57 քաղաքացի, մահացածների թիվը 6112 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հոկտեմբերի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1263 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 45 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7375-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1050 է, ընդհանուր առողջացածներինը՝ 263 002, փաստացի բուժվողներինը՝ 27 692: Մեկ օրում արվել է 11 982 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 018 614 թեստավորում: