Չինաստանը պլանավորում է Երկրի հեռավար զոնդման արբանյակ արձակել հոկտեմբերի 25-ին
Չինաստանը հոկտեմբերի 25-ին պատրաստվում է ուղեծիր դուրս բերել Երկրի հեռավար զոնդման «Ցզիլին-1 Գաոֆեն-02Ֆ» առեւտրային մինի-արբայակը: Այդ մասին հաղորդել է Spaceflight Now ամերիկյան մասնագիտացված կայքը:
Արձակումը ենթադրվում է իրականացնել «Կուայչժոու-1Ա» քառաստիճանավոր կրող հրթիռի օգնությամբ՝ Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում գտնվող «Ցզյուցյուան» տիեզերակայանից Պեկինի ժամանակով 04:02-ին (Երեւանի ժամանակով 10:20-ին):
Արբանյակը նախատեսված է երկրի մակերեւույթի՝ բարձր լուծաչափով նկարահանումների համար:
Նա իրականացնելու է շրջակա միջավայրի զննում եւ անցկացնելու է բնական ռեսուրսների հետախուզում: Արբանյակի օպերատորը՝ չինական Changuag Satellite ընկերությունը, հեռանկարում պլանավորում է նման առնվազն 138 ապարատներից բաղկացած ուղեծարային խմբավորում ստեղծել երկրի մակերեույթի մշտական մոնիթորինգի համար, հաղորդել է Ինտերֆաքս»-ը: