Ինդոնեզիայում բեռնատար ինքնաթիռ է կործանվել
![](https://168.am/wp-content/uploads/2021/10/1066359.jpg)
Հոկտեմբերի 25-ին բեռնատար ինքնաթիռ է աղետի ենթարկվել Ինդոնեզիայի Պապուայի նահագում: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի տրանսպորտի նախարարության ներկայացուցչին:
Ըստ նրա տեղեկատվության՝ միջադեպի հետեւանքով զոհվել է ինքնաթիռի օդաչուն, երկրորդ օդաչուն տուժել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: