Պենտագոնի ղեկավարը խոսել է Ռուսաստանի հետ կանխատեսելի և կայուն հարաբերություններ ունենալու ցանկության մասին
Միացյալ Նահանգները կանխատեսելի և կայուն հարաբերություններ է ուզում ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո:
Ըստ «Ռոյթերս»-ի հաղորդագրության՝ ԱՄՆ պաշտպանության քարտուղարը նաև վերահաստատել է Նահանգների «վճռական» հանձնառությունը ՆԱՏՕ-ին և Վաշինգտոնի լայն աջակցությունը Եվրամիությանը և Թայվանին: