Գերագույն ռադայում կին պատգամավորի գլխին ընկել է դռան փականքը, նրա համար շտապ օգնություն են կանչել
Ժողովրդական պատգամավոր Ալեքսանդրա Ուստինովան («Ձայն» խմբակցություն,«Արդարություն» միավորում) վնասվածք է ստացել Գերագույն ռադայում. նրա գլխին ընկել է դռան փականքը:
Ինչպես հաղորդել է Ուկրինֆորմ»-ը, այդ մասին խմբակցության նրա գործընկերը՝ Օլգա Ստեֆանիշինան, հաղորդել է Facebook-ում։«Առավոտն սկսվում է ոչ թե սուրճից, այլ … շտապ օգնությունից:
Գերագույն Ռադայում Ալեքսանդրա Ուստինովայի գլխին ընկել է դռան փականքը»,-գրել է Ստեֆանիշինան: