Բաժիններ՝

Նոյեմբերի 29-ին Բարսելոնում կկայանա Միջերկրածովյան Միության հանդիպումը

Միջերկրածովյան տարածաշրջանի համար Միության (UfM) նախարարական հանդիպումը տեղի կունենա ընթացիկ տարվա նոյեմբերի 29-ին Բարսելոնում: Հոկտեմբերի 21-ին այդ մասին հայտնել է Իսպանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Խոսե Մանուել Ալբարեսը։

Նախարարն այցով ժամանել է Տրիպոլի, որտեղ կմասնակցի Լիբիայի իրադրությանը նվիրված խորհրդաժողովին: «Սա նոր փուլ է մեր արտաքին քաղաքականության մեջ,- նշել է դիվանագետը, որի հայտարարությունը տարածել է Իսպանիայի արտգործնախարարությունը:- Լիբիան հիմնավորապես (կարեւոր) երկիր է Միջերկրական ծովում միգրացիոն հոսքերի վերահսկողության համար, (…) ամբողջ Միջերկրածովյան տարածաշրջանում անվտանգության, կայունության համար եւ տնտեսական զարգացման համար»:

«Նոյեմբերի 29-ին Բարսելոնում տեղի կունենա Միջերկրածովյան տարածաշրջանի համար Միության գագաթնաժողովը»,- հավելել է Ալբարեսը: Միջերկրածովյան Միությունը միջկառավարական կազմակերպություն է, որը միավոում է Եվրամիության անդամ պետություններին եւ Միջերկրական ծովի հարավային եւ արեւելյան ափի 15 երկրների՝ երկխոսության եւ համագործակցության աջակցության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս