«Ինձ շատ լավ եմ զգում, վայելում եմ հիանալի աշնանային եղանակը»․ Քլինթոն
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջին տեսաուղերձում հայտնել է, որ իրեն շատ լավ է զգում: Հոկտեմբերի 20-ին տեսագրությունը նա զետեղել է Twitter-ի՝ իր էջում։
«Ես շատ ուրախ եմ տուն վերադառնալուս համար: Ինձ շատ լավ եմ զգում, վայելում եմ հիանալի աշնանային եղանակը»,- ասել է Քլինթոնը:
Նա շնորհակալություն է հայտնել UC Irvine բժշկական կենտրոնի անձնակազմին, որտեղ բուժում է անցել, եւ բնակչությանը խորհուրդ է տվել հոգալու իր առողության մասին:
ԱՄՆ-ի 42-րդ նախագահը (պաշտոնն զբաղեցրել է 1993 – 2001 թվականներին) հոսպիտալացվել էր հոկտեմբերի 12-ին Կալիֆոռնիայի նահանգում, սակայն այդ մասին հայտնի է դարձել սոսկ երկու օր ուշ: CNN հեռուստաընկերության տվյալների համաձայն՝ 75-ամյա Քլինթոնի մոտ առաջացել է միզուղիների վարակ, որն այնուհետեւ անցել է արյունատար համակարգ, բայց ժամանակին հայտնաբերվել է։
Հոկտեմբերի 17-ին նա դուրս է գրվել հիվանդանոցից: Ինչպես ավելի վաղ հայտնել է նրա ներկայացուցիչ Անխել Ուրենյան, Քլինթոնը պլանավորում է տուն՝ Նյու Յորք վերադառնալ հակաբիոտիկների ընդունման բուժընթացն ավարտելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: