Նեպալում առնվազն 88 մարդ է զոհվել տեղատարափ անձրևների հետևանքներից
                                    Նեպալում վերջին երեք օրն առնվազն 88 մարդ է զոհվել եւ 30-ն անհայտ կորել սաստիկ անձրեւների հարուցած սողանքների եւ հեղեղումների պատճառով: Հոկտեմբերի 21-ին այդ մասին հայտնել է Nepal Live Today լրատվական պորտալը՝ վկայակոչելով Նեպալի ներքին գործերի նախարարությունը։
Հրատարակության տվյալներով՝ հոկտեմբերի 21-ին զոհերի թիվն ավելացել է 11-ով: Ըստ որում հոկտեմբերի 20-ին զոհվել է 63 մարդ, հոկտեմբերի 19-ին՝ 14 բնակիչ: Նշվում է, որ 88 հոգուց 27-ը զոհվել է երկրի արեւելքի № 1 նահանգի Փանթչհարի օկրուգում: Ինչպես հայտնում է լրատվական պորտալը, հոկտեմբերի 21-ին օդերեւութաբանական պայմանները կսկսեն բարելավվել: Ավելի վաղ հայտնել են Հնդկաստանի հյուսիսում 52 զոհերի մասին մուսոնային տեղատարափ անձրեւների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    