Սամուել Սևյանը` ԱՄՆ առաջնության բրոնզե մեդալակիր
Հայազգի շախմատիստ Սամուել Սևյանը դարձել է ԱՄՆ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:
ԱՄՆ շախմատի առաջնության չեմպիոնին թայ-բրեյքում որոշեցին երեք շախմատիստ` Սամուել Սևյանը, Ֆաբիանու Կարուանան և Ուեսլի Սոն: Հաղթող դարձավ Ուեսլի Սոն, երկրորդը Կարուանան է, իսկ Սևյանը եզրափակեց եռյակը: Առաջին տեղի համար Սոն ստացավ 50 հազար ԱՄՆ դոլար, իսկ Կարուանան և Սևյանը` 30-ական հազար դոլար: