Նախարարությունը թարմացված տեղեկություն է հայտնել Երևան-Գյումրի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ. թարմացված
Երևան-Գյումրի վթարից տուժած ևս 1 անձ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվում է բավարար:
Ավելի վաղ հայտնել ենք, որ վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 13 տուժած: Վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական և Աշտարակի բժշկական կենտրոններ և գտնվում են բժիշկների հսկողության տակ: