«Արդյոք Ադրբեջանը հաստատում է վերջինիս գերության փաստը». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախում ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ, հոկտեմբերի 6-ին, նախնական տեղեկություններով, գերեվարվել էր 18-րդ դիվիզիայի (Հադրութ) բուժծառայության պետ, փոխգնդապետ Հրանտ Ռուդոլֆի Պապիկյանը։

Սեպտեմբերի 24-ին գրություն եմ ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով տեղեկացնել, թե փոխգնդապետ Պապիկյանի ճակատագրի պարզման վերաբերյալ ինչ աշխատանքներ են տարվել և տարվում։

Արդյոք Ադրբեջանը հաստատում է վերջինիս գերության փաստը։ Եթե չի հաստատում, արդյոք ԱԱԾ-ն ունի այլ գործիքակազմ նման դեպքերում զինծառայողների ճակատագիրը ճշտելու և նրանց հայրենադարձումը կազմակերպելու համար։

Օրենքով սահմանված ժամկետն ավարտվել է, սակայն ԱԱԾ-ն որևէ ձևով չի արձագանքել։

Պետական կառավարման համակարգ գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Սա արդեն 4-րդ նման դեպքն է։

Ու այս իշխանությունը ուզում է մեր հանրությանը համոզել, թե ի վիճակի է երկրի առաջ եղած բարդ գործընթացներում մեր շահերը ներկայացնել։

Դուք նույնիսկ պաշտոնական գրություններին չեք կարողանում արձագանքել, էլ ուր մնաց երկրի առաջ եղած մարտահրավերներից գլուխ հանեք։

Պարզ գրություն առանց ինտրիգների, ներքաղաքական կոնտեքստի և շահարկումների՝ հայի ճակատագրի մասին՝ անպատասխան»։

Տեսանյութեր

Լրահոս