Բաժիններ՝

Վրաստանի տարածաշրջաններում կտրուկ աճել է COVID-19-ով ախտահարվածների թիվը

Վրաստանի բժիշկները վերջին օրվա ընթացքում երկրում հայտնաբերել են վարակման 5739 նոր դեպք, որից 1862-ը գրանցվել է Թբիլիսիում: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արվել է կորոնավիրուսի 56 հազար 555 թեստ, 42 հազար 546 հազարը՝ հակագենի, 14 հազար 9-ը՝ ՊՇՌ-թեստ:

Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), հոկտեմբերի 18-ի տվյալներով, կազմում է 10,15 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 8,64 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 9, 12 տոկոս: Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 670 հազար 552 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 2082 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել է 616 հազար 937 հիվանդ:

Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել է 36, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 9546 հիվանդ: 5739 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել է 1862-ը, Աջարիայում՝ 202, Իմերեթում՝ 1151, Քվեմո Քարթլիում՝ 353, Շիդա Քարթլիում՝ 389, Գուրիում՝ 14077, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 412, Կախեթում՝ 912, Մցխեթ-Մթիանեթում՝ 139, Սամցխե-Ջավախքում՝ 119, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 60:

Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 44 հազար 43-ի, նրանցից 5570-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1257-ի վիճակը ծանր է, նրանցից 270 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: Դրա հետ մեկտեղ 1020 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 37 հազար 453 մարդ բուժընթաց է անցնում տանը: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 61 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է 29 հազար 935-ը: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս