Վաշինգտոնի մետրոյի վագոնների 60 տոկոսի օգտագործումը կդադարեցվի անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով
ԱՄՆ-ի մայրաքաղաքի մետրոն ավելի քան կիսով չափ կկրճատի իր վագոնների թիվն այն բանից հետո, երբ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի (NTSB) հետաքննությունը ցույց տվեց, որ առանձին սռնիներ չեն համապատասխանում արտադրական հատկորոշումներին: Այդ մասին հաղորդել The Hill-ը։
Ըստ Վաշինգտոնի մետրոպոլիտենի անվտանգության հարցերի հանձնաժողովի, խնդիրները հայտնաբերվել են հոկտեմբերի 12-ին մետրոյի գծերից մեկում ռելսերից գնացքի դուրս գալու հետ կապված միջադեպի հետաքննությունից հետո:
««Երկնագույն գծում» ռելսերից գնացքի դուրս գալու պատճառների հետաքննության շրջանակներում մետրոն շահագործումից հանում է 7000-րդ շարքի իր բոլոր վագոնները, ինչը կազմում է երկաթուղային հավաքակազմի շուրջ 60 տոկոսը»,-հաղորդվում է Twitter-ում մետրոյի օգտահաշվում: Նշվում է, որ հոկտեմբերի 18-ից մետրոյում կերթեւեկի շուրջ 40 գնացք: Վարչությունում նշել են, որ դա թույլ կտա ապահովել «բոլոր գծերում գնացքների սպասարկման բազային սխեման»: Գնացքները կուղեւորվեն յուրաքանչյուր 30 րոպեն մեկ, հավելել են մետրոյում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: