Էրդողանին կուսակցության վարկանիշը օր օրի ընկնում է
Թուրքիայում գործող «Metropoll» հետազոտական կենտրոնը հրապարակել է Թուրքիայում իշխող քաղաքական ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անկումային վարկանիշը բացահայտող հերթական սոցհարցման արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հնչեցվել է հետևյալ հարցը. «Եթե այս կիրակի նախագահական ընտրություններ լինեն և Էրդողանը կրկին թեկնածու լինի, ըստ ձեզ, նա կհաղթի՞ ընտրություններում»։ Հարցվածների 44 տոկոսը տվել է «կհաղթի», իսկ 50 տոկոսը՝ «չի կարող հաղթել» պատասխանը։
Այսպիսով առաջիկա ընտրություններում ԱԶԿ-ի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պարտությունը կանխատեսող քաղաքացիների թիվն առաջին անգամ գերազանցել է նրա հաղթանակը կանխատեսողների թվից։
Հունիսին Էրդողանի հաղթանակին հավատացել էին հարցվածների 49.9 տոկոսը, իսկ պարտությանը՝ 41.8 տոկոսը։ Օգոստոսին 55.4 տոկոսը նույն հարցին տվել էր «կհաղթի», իսկ 39.41 «չի կարող հաղթել» պատասխանը։