Բաժիններ՝

Հրդեհ է բռնկել Քուվեյթի նավթավերամշակման գործարանում

Հոկտեմբերի 18-ի առավոտյան հրդեհ է բռնել Քուվեյթի Ահմադի նավահանգստի նավթավերամշակման գործարանում, նավահանգիստ, որը գտնվում է երկրի մայրաքաղաք էլ Քուվեյթից դեպի հարավ: Այդ մասին հայտնել է Քուվեյթի ազգային նավթընկերությունը Twitter-ի իր էջում:

Նշվում է, որ նավթավերամշակման գործարանի բլոկներից մեկը, որտեղ տեղի է ունեցել բռնկումը, լիովին մեկուսացված է: Պատահարի վայրում աշխատում են հրշեջ բրիգադները: Նշվում է, որ հրդեհը չի ազդել գործարանի աշխատանքի եւ հումքի վաճառահաման գործառնությունների ընթացքի վա: Ձեռնարկության աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031