Իշխանության թեկնածուի բացակայության պատճառով ԱԺ հանձնաժողովի նիստը հետաձգվեց
Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում նախատեսված էր քննարկել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու առաջադրված Եղիշե Սողոմոնյանի հարցը։ Սակայն Եղիշե Սողոմոնյանը նիստին չէր ներկայացել, և այդ պատճառով էլ նիստը հետաձգվեց։ Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապյանը տեղեկացրեց, որ Եղիշե Սողոմոնյանը առողջական խնդիրների պատճառով նիստին չի ներկայացել։ Նա նաև հայտարարեց, որ կգումարվի արտահերթ նիստ, որի ժամանակ էլ կքննարկեն հարցը, սակայն ժամկետների մասին որևէ բան չասաց։
Նշենք, որ նիստին մասնակցում էին ՔՊ-ական 4 պատգամավորներ և «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։