«Կեղծ խաղաղասիրություն քարոզողներն այսօր նոր զիջումներ են պատրաստվում կատարել Կապանում»․ Աննա Գրիգորյան

Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կեղծ խաղաղասիրություն քարոզողներն այսօր նոր զիջումներ են պատրաստվում կատարել Կապանում:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ իշխանությունները հերթական նվերն են մատուցում իրենց կիրթ ու կառուցողական բարեկամներին`զիջելով ստրատեգիական նշանակության նոր բարձունքներ Կապանում:

Փաստացի կերպով Փելա սարն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո` անմիջական անվտանգային սպառնալիքներ ստեղծելով նաև հարակից գյուղերի համար:

Ադրբեջանն այլևս կարիք չունի դիմելու նոր սադրանքների քանի դեռ կառավարությունում նստածները հոժարակամ մաս-մաս հանձնում են մեր երկրի կարևորագույն, ռազմավարական նշանակության դիրքերը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031