Անցած մեկ օրում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում Մարտունու շրջանում․ ՌԴ ՊՆ
Անցած մեկ օրում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում Մարտունու շրջանում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ռուսական խաղաղապահ զորախումբը իրավիճակը կայունացրել է, միջոցներ են ձեռնարկվել դրա հետագա էսկալացիան թույլ չտալու ուղղությամբ:
Ռուս խաղաղապահները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջաններում։
Նշենք, որ ՌԴ ՊՆ-ի փաստաթղթում խոսք անգամ չկա ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 6 հայ վիրավորների մասին։