Բաժիններ՝

Ավելի քան 20 ռուսաստանցի է խեղդվել Աբխազիայում այս տարի

Ավելի քան 20 ռուսաստանցի է խեղդվել Աբխազիայում այս տարի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում:

«Ավելի քան 20 զբոսաշրջիկներ են խեղդվել Աբխազիայում այս տարի»,-ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ տուրիստական սեզոնի ժամանակ Աբխազիայում զոհված ռուսաստանցիների ստույգ թիվը հայտնի կլինի մեկուկես շաբաթվա ընթացքում:

Սեպտեմբերի վերջին Աբխազիայի ԱԻՆ-ը հայտարարել է լողանալու սեզոնը փակելու մասին: Այդ կապակցությամբ փրկարարական կետերը դադարեցրել են իրենց աշխատանքը, քաղաքային լողափերի ջրատարածքներից դուրս են բերվել անջրպետող ազդալողանները:

Ավելի վաղ Աբխազիայի ԱԻՆ-ը հորդորել է հանրապետության քաղաքացիներին եւ հյուրերին՝ պահպանել անվտանգության միջոցառումները ջրային օբյեկտներում լողալիս, ինչպես նաեւ՝ չափազանց զգույշ լինել՝ գտնվելով փոթորկվող ծովի ափին:

Աբխազիայում Ռուսաստանի դեսպանությունը հանրապետությունում հանգստացող ռուսասցիներին կոչ է արել՝ ձեռնպահ մնալ անբարենպաստ եղենակային պայմաններում ծովում լողանալիս, ինչպես նաեւ այն վայրերում, որտեղ լողալը խստորեն արգելվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս