Բաժիններ՝

Ռուսաստանում մեկնարկել է բնակչության մարդահամարը

Այսօրվանից մեկնարկել է Բնակչության համառուսաստանյան մարդահամարը: Այն կտեւի մինչեւ նոյեմբերի 14-ը։ Ռուսաստանի արդի պատմության մեջ սա արդեն երրորդ մարդահամարն է. մինչ այս դրանք անցկացվել են 2002 եւ 2010 թվականներին: Ներկայիս մարդահամարը տարբերվում է առաջատար տեխնոլոգիաների լայն օգտագործմամբ: Դրան մասնակցել կարելի է ոչ միայն ավանդական ձեւաչափով, սպասելով հաշվառողին, այլեւ ինքնուրույն՝ պետական ծառայությունների պորտալում, ֆունկցիոնալ կենտրոններում կամ մարդահամարի ստացինար տեղամասերում:

Հաշվառողներն առաջվա պես անձամբ շրջայցեր կկատարեն շենքեր ու բնակարաններ, բայց այստեղ նույնպես առանց «թվերի» գործը գլուխ չի գա. նրանք կստանան պլանշետներ, որոնցում հավելված կզետեղվի մարդահամարի էլեկտրոնային թերթիկով: Ինչպես նշում են «Ռոսստատ»-ում, թվային տեսքով տվյալների հավաքումն զգալիորեն կհեշտացնի դրանց հետագա փոխանցումն ու մշակումը: Փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոյի գնահատմամբ՝ նոր մեթոդից կարող են օգտվել շուրջ 100 միլիոն ռուսաստանցիներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս