«ՀՀ իշխանությունների հայտարարությունները պատրաստակամության դրսևորում են ադրբեջանական պահանջների անվերապահ իրականացման մասին»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ադրբեջանական ագրեսիան, որը շփման գծում արտացոլվում է տարբեր միջադեպերով, իր հերթական դրսևորումն ունեցել է նաև այսօր։

ՊԲ փոխանցմամբ, հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Հատկանշական է, որ թիրախավորվում են քաղաքացիական անձինք, շտապ օգնության մեքենա, ինչը մեզ հիշեցնում է, որ ադրբեջանցին իր էության, բովանդակության, պահվածքի ու նպատակների առումով չի փոխվել։

Սա պարզորոշ ձևով ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունների՝ խաղաղության օրակարգի մասին հայտարարությունները, ոչ միայն զրոյական նշանակություն ունեն, այլ պատրաստակամության դրսևորում են ադրբեջանական պահանջների անվերապահ իրականացման մասին»։

Տեսանյութեր

Լրահոս