Բաժիններ՝

Թուրքիայում տարեց հայ կնոջ են սպանել

Ստամբուլի Ֆաթիհի շրջանում իր բնակարանում դանակի 7 հարված ստացած և տեղում մահացած են գտել 84-ամյա Մարիսսա Քյուչուքի դին։

News.am-ը, հղում անելով թուրքական T24.com կայքին, փոխանցում է, որ սպանության մասին հայտնի է դարձել, երբ Մարիսսա Քյուչուքի որդին՝ Զատիկ Քյուչուքը այցելել է միայնակ ապրող մորը։ Երբ զանգը տալուց հետո դուռը բացող չի եղել, Զատիկն իր մոտի բանալիով բացել եւ մտել է ներս՝ դռան հետեւում տեսնելով մոր դիակը՝ դանակի հարվածներով եւ կտրված կոկորդով։

Իրավապահ մարմինները դեպքի վայրում ուսումնասիրություններ կատարելուց հետո դիակն ուղարկել են փորձաքննության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս