Բաժիններ՝

Կարեն Խաչանովը դուրս մնաց Ինդիան Ուելսից

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ինդիան Ուելսի «Մասթերս» մրցաշարից:

Թենիսի Մաստերս կարգի այս մրցաշարի 1/8 եզրափակիչում Խաչանովը մրցեց վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիի հետ և 1 ժամ 57 րոպե ձգված մրցախաղում զիջեց 6։4, 7։6 (8:6) հաշվով։ Բասիլաշվիլիի հաջորդ մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասը:

Ինդիան Ուելսի մրցաշարը համարվում է Մաստերս 1000 կարգի մրցաշար: 2020 թվականին այն չանցկացվեց Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոն Դոմինիկ Տիմն է, իսկ կանանցը` Բիանկա Անդրեսկուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս