Ա.Ավանեսյանի շահարկումներն ու վտանգավոր հայտարարությունները շարունակվում են

Հոկտեմբերի 11-ին Ա.Ավանեսյանը մասնակցել է «Ազատություն» ռադիոկայանի ՖԲ ասուլիսին:

Անդրադառնանք նրա հնչեցրած մտքերից մի քանիսին ընդամենը․

Ա․Ավանեսյանը պնդում է, որ հիվանդանալ առողջանալը դեռ բավարար չէ, որ մենք պաշտպանված լինենք և ասենք, որ պատվաստման կարիք չկա, դա օգնում է իմունիտետի ձևավորմանը, իսկ համապատասխան ԱՀԿ-ի ցուցումների ախտանիշները վերանալուց 14 օր հետո կարելի է պատվաստվել:

Մենք բերել ենք բազմաթիվ հրապարակումներ, որտեղ ցույց է տրվել, որ հիվանդանալու արդյունքում ձևավորվում է կայուն, արդյունավետ իմունիտետ, որն առնվազն 1 տարի գերազանցապես պաշտպանում է կրկնավարակումներից, որոնց հաստատված դեպքերը կարող են լինել 0,001-ից մինչև 0,067% դեպքերում։

Մյուս կողմից, Առողջապահության նախարարությունը հղիների պատվաստման հարցով սեփական բացթողումները քողարկելու համար հղումներ է կատարում ՌԴ մեթոդական ցուցումներին։ Սակայն, այս դեպքում ԱՆ-ն միտումնավոր շրջանցում է այն հանգամանքը, որ ՌԴ նույն մեթոդական ցուցումներով քովիդով հիվանդացած մարդկանց ցուցված է պատվաստել 6 ամիս հետո, իսկ բնակչության շրջանում 60% կոլեկտիվ իմունիտետին հասնելու դեպքում՝ 12 ամիս հետո։ Նման մոտեցում են որդեգրել նաև այլ երկրներ։ Ա․Ավանեսյանը հայտարարում է, որ մեր դեպքում ընդամենը 3 ամիս չի պարտադրվի պատվաստումը հիվանդացած մարդկանց՝ այն էլ ՊՇՌ հնարավոր կեղծ դրական պատասխանների պատրվակով։ Այսինքն, ԱՆ-ն կուրորեն հետևողական կերպով չի ուզում նկատել հիվանդության հետևանքով ձևավորված արդյունավետ պաշտպանվածությունը և առնվազն 1 տարվա ընթացքում պատվաստման անհրաժեշտության բացակայությունը։ Ի դեպ, հետազոտությունները շարունակվում են և հիվանդացածների շրջանում կայուն իմունիտետի վերին սահմանը դեռ չի նշվում։ Այն կարող է շատ ավելի երկարատև լինել։

Ա․Ավանեսյանը քովիդի հետագա կրկնակի պատվաստումները համեմատում է գրիպի կամ կարմրուկի պատվաստումների հետ, որը կոռեկտ չէ, քանի որ վերջիններս կատարվում են բացառապես կամավոր սկզբունքով։

Ա․Ավանեսյանն ակնարկում է, որ, որոշ երկրների օրինակով, ՀՀ-ում նույնպես հետագայում կարող են պատվաստվել երեխաները։ Սա ոչ միայն բացարձակ անիմաստ գործողություն է, երբ երեխաները գերակշիռ մեծամասնությամբ ոտքի վրա են տանում այս հիվանդությունը և բնական ճանապարհով ձևավորում իմունիտետ, այլև պարունակում է պոտենցիալ վտանգներ և ռիսկեր, քանի որ հայտնի չեն պատվաստանյութերի հեռակա ազդեցությունները, իսկ մոտակա ազդեցություններից արդեն իսկ կան սրտամկանի բորբոքման գրանցված դեպքեր նրանց շրջանում։

Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնություն

Տեսանյութեր

Լրահոս