Բաժիններ՝

Ուկրաինան առաջարկում է Ասոցացված եռյակի հանդիպում անցկացնել ԵՄ-ի հետ. Կուլեբա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում առաջարկում են առաջիկայում Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի Ասոցացված եռյակի հանդիպում անցկացնել Եվրամիության հետ՝ քննարկելու համար առեւտրի հետագա ազատականացումը՝ Եվրամիության Կանաչ ուղեգծի եւ թվային անցման համատեքստում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան՝ հանդես գալով առցանց-ճեպազրույցի ժամանակ, հաղորդել է «Ուկրինֆորմ»-ի թղթակիցը։

«Մենք առաջարկում ենք առաջիկայում հերթական հանդիպումն անցկացնել ԵՄ+ Ասոցացված եռյակ ձեւաչափով, որտեղ կքննարկենք ԵՄ-ի հետ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի առեւտրի հետագա ազատականացումը Եվրամիության Կանաչ ուղեգծի եւ թվային անցման համատեքստում»,-ասել է նա:

Կուլեբան նաեւ նշել է, որ դաշինքի երկրները կշարունակեն բոլոր մակարդակներով ԵՄ-ի անդամ-երկրներ համատեղ այցերի պրակտիկան, որպեսզի եվրոպացի գործընկերներին հանգամանորեն ծանոթացնեն Ասոցացված եռյակի նախաձեռնության եւ փոխգործակցության նոր ոլորտների զարգացմանը:

Նրա խոսքով՝ Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան աշխատում են աջակցության լրացուցիչ գործիքներ գտնելու եւ ԵՄ-ի ներքին շուկայում Ասոցացված եռյակի ինտեգրացումն արագացնելու վրա:

Ուկրաինայի դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացված եռյակի համագործակցության գերակա ոլորտներին են պատկանում առեւտուրը, անվտանգությունը, առողջապահությունը, տարածաշրջանի երկրների միջեւ կապերի բարելավումը, թվայնացումը եւ շրջակա միջավայրի պահպանությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս