Բաժիններ՝

Դատախազությունից տեղեկացնում են՝ Սամվել Բալասանյանին առնչվող քրեական գործ չկա

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին առնչվող քրեական գործ չկա: Այս մասին հոկտեմբերի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե խոսակցություններ կան այն մասին, որ Սամվել Բալասանյանը բացակայում է երկրից, որովհետև իրեն առնչվող ինչ-ինչ գործեր են քննվում, դատախազը պատասխանեց, որ Բալասանյանին առնչվող քրեական գործ չկա:

Նման գործեր չկան: Ինչ մնում է ասեկոսեներին, ես դրանց չեմ պատասխանում, ես մարզի դատախազն եմ»,-նշեց Գուրգեն Գրիգորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս