Բայդենն կրկնակի ավելացրել է երկրում փախստականների ընդունման քվոտան
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կրկնակի ավելացրել է 2022 թվականի ֆինանսական տարում երկիր փախստականների ընդունման քվոտան: Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, 62.5 հազար փախստականների փոխարեն հոկտեմբերի 1-ից սկսված մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն ընդունելու է 125 հազարի: Ընդ որում, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներից ԱՄՆ-ն մտադիր է ընդունել 10 հազար փախստականի: