Ուղղակի նողկալի է լսել պետական բարձրաստիճան պաշտոնյաների այնպիսի մտքեր, թե ինչ վատ էր, որ առաջ լոլիկն ադրբեջանցիներից էինք առնում. Գագիկ Մինասյան

ՀՀԿ ԳՄ անդամ, տնտեսագետ Գագիկ Մինասյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյո՞ք ճանապարհների ապաշրջափակումն ու մասնավորապես Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների հաստատումը, ի դեմս Հայաստանի, տարածաշրջանում չի ստեղծի նոր Աջարիա, նշեց.

«Շատ կարևոր է, թե այդ ճանապարհների ապաշրջափակումն ինչպիսի իրավիճակում է իրականացվում. հինգ, տասը տարի առաջ ՀՀ-ն իր պոտենցիալով բոլորովին այլ երկիր էր տարածաշրջանում, ռեգիոնալ կարևոր դերակատարություն ունեցող երկիր էր: Այսօրվա հնարավորությունները չափազանց տարբերվում են այն հնարավորություններից, որի ժամանակ մենք կարծում էինք, որ ճանապարհների վերաբացումը կտա դրական էֆեկտ»:

Ըստ նրա՝ հատկապես այն պարագայում, երբ 3-4 տարիների ընթացքում «ապիկար իշխանություններին հաջողվեց քանդուքարափ անել բոլոր պետական ինստիտուտները, և պետական բարձրաստիճան պաշտոնները վստահվել են մարդկանց, որոնք պետականության զգացում անգամ չունեն, մասնագիտական որևէ կարողություն չունեն», չափազանց վտանգավոր է Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններ սկսելու օրակարգը. «Այս անգամ արդեն տնտեսական անեքսիա տեղի կունենա ՀՀ-ում. գյուղատնտեսությունը միանգամից կաթվածահար կլինի, որովհետև Թուրքիան կարող է սուբսիդավորել իր գյուղատնտեսական արտադրանք արտահանող կազմակերպություններին, և հայ գյուղացուն այլ բան չի մնա, քան թողնել իր հողը և հեռանալ Հայաստանից, որովհետև քաղաքում էլ աշխատատեղերի խնդիրը շատ լուրջ է, և ընդհանրապես, այն, ինչ տեղի է ունենում այսօր Վրաստանում՝ Աջարիայում, և ոչ միայն, շատ ավելի ագրեսիվ ձևով կիրականացվի Հայաստանում:

Եվ այս պարագայում ուղղակի նողկալի է լսել պետական բարձրաստիճան պաշտոնյաների այնպիսի մտքեր, թե ինչ վատ էր, որ առաջ լոլիկն ադրբեջանցիներից էինք առնում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս