COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 235 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 5-ի առավոտվա դրությամբ հասել է 235 միլիոն 389․736-ի: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 4 միլիոն 808․886 մարդ:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ առավա պես մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 43 միլիոն 852 հազար 255 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 703․278-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 33 միլիոն 834․702-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել է 448․997 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 միլիոն 478․546 հիվանդացած, մահացել է 598․152 մարդ:
Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում կորոնավիրուսի դեմ բաշխվել է 6 միլիարդ 318 միլիոն 258․278 չափաբաժին պատվաստանյութ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 5-ի առավոտվա դրությամբ կազմել է 618,7, իսկ 1 մլն մարդու հաշվով դեպքերի թիվը՝ 30,299:
ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2166, Հնդկաստանում՝ 322, Բրազիլիայում՝ 2789 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: