Տարածաշրջանային զարգացումների ֆոնին հայ բարձրաստիճան պաշտոնյաների այցը Թեհրան բավականին դրական երևույթ է. իրանագետ

«Տարածաշրջանային զարգացումների ֆոնին, երբ թեկուզ քարոզչական մակարդակում, բայց բավականին լարված են Իրան-Ադրբեջան հարաբերությունները, հայ բարձրաստիճան պաշտոնյաների այցը Թեհրան բավականին դրական երևույթ է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով արտգործնախարար Արարատ Միրզոյանի Իրան այցին՝ նշեց իրանագետ Գարիկ Միսակյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իրանում հանդիպել է իր պաշտոնակցին՝ Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանին:

Այցի շրջանակներում եղած համատեղ հայտարարության վերաբերյալ իրանագետը նկատեց՝ այն վկայում էր համատեղ հարաբերությունների զարգացման պատրաստակամության մասին:

«Իրանի արտգործնախարարի կողմից բավականին լավ շեշտադրումներ հնչեցին, երբ նշվեց, որ կա ցանկություն հայ-իրանական հարաբերությունները գրեթե բոլոր ոլորտներում զարգացնելու վերաբերյալ: Խոսվեց Հյուսիս-Հարավի, և հատկապես՝ Տաթևի ճանապարհահատվածում շինարարական աշխատանքներում Իրանի ներգրավվածության և այն բավականին կարճ ժամանակում ավարտելու վերաբերյալ,- մանրամասնեց նա՝ հավելելով,- Իրանի ԱԳՆ-ի կողմից բավականին հետաքրքիր ձևակերպում եղավ, երբ նա նշեց, որ հայտարարում է՝ թույլ չեն տալու միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություն, ինչը նաև Հայաստանի շահերից է բխում»:

Անդրադառնալով տեղեկություններին, թե Հայաստանն Իրանին առաջարկ է արել Սյունիքում ավիաբազա հիմնել՝ Գարիկ Միսակյանը նշեց, որ դրանք հիմնականում սոցցանցային և ԶԼՄ-ների մակարդակում հայտարարություններ են:

 

Տեսանյութեր

Լրահոս