Հայ բժիշկը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր
Նոբելյան կոմիտեն բժշկագիտության բնագավառում 2021 թվականի մրցանակը շնորհել է գիտնականներ Դեւիդ Ջուլիուսին եւ Արտեմ Պատապուտյանին, որոնք ուսումնասիրել են, թե ինչպես են կենդանի օրգանիզմներն զգում ջերմությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նրանք ժամանակին հայտնաբերել են մոլեկուլներ, որոնք արձակում են կենսաքիմիական ռեակցիաներ, որոնք հանգեցնում են տաքության, ցրտի կամ հպումների զգացման:
Ջուլիուսը ծնվել է1955 թվականին Նյու Յորքում, դոկտորական աստիճան է ստացել 1984 թվականին Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում, իսկ հետագայում տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ եւ աշխատում է մինչ օրս:
Պատապուտյանը ծնվել է 1967 թվականին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում, իսկ այնուհետեւ տեղափոխվել է Լոս Անջելես: Այնտեղ նա ատենախոսություն է պաշտպանել Կալիֆոռնիայի Փասադենայի Տեխնոգիական ինստիտուտում: Այժմ գիտնականն աշխատում է Կալիֆոռնիայում Լա Հոյայի Scripps Research ամերիկյան ոչ առեւտրային բժշկագիտական հետազոտական կենտրոնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: