Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը (61 կգ) դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող աշխարհի առաջնության 61 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանը մրցեց Հնդկաստանից Ռավինադեր Ռավինադերի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 10:0 հաշվով:
Արսեն Հարությունյանը Եվրոպայի 2019 թվականի առաջնության չեմպիոն է: Տոկիայի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից: Նա 2020 թվականի աշխարհի գավաիթ խաղարկության արծաթե մեդալակիր է: