Իմ արդար դատելու կարողության մեջ ես ինձ 4 բալ կնշանակեի. Կարեն Անդրեասյան

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն իր արդար դատելու ունակությունը 5 բալանոց համակարգով գնահատում է 4 միավոր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Անդրեասյանը։

Լրագրողը հետաքրքրվել էր, թե «ի՞նչ գնահատական կտաք Ձեր արդար դատելու ունակությանը` հաշվի առնելով, որ Դուք նաև Մարդու իրավունքների պաշտպան եք աշխատել»։

«Ես կարծում` 5 չկա։ Ոչ ոք իդեալական չէ, և բոլորս էլ ունենք որոշակի սուբյեկտիվ դրսևորումներ։ Բայց ես ինձ 4 բալ կնշանակեի իմ արդար դատելու կարողության մեջ», – պատասխանեց Կարեն Անդրեասյանը։

Արդարադատության նախարարը փոխնախարար Սուրեն Գրիգորյանի հետ միասին մասնակցում էր ՀՀ նոտարական պալատի անդամների արտահերթ ժողովին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031