Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում նախազգուշացրել են պարենային անվտանգության սպառնալիքի մասին

Մեծ Բրիտանիայի պարենային անվտանգությունն սպառնալիքի տակ է աշխատուժի, այդ թվում՝ 10 հազար մսագործի, խիստ անբավարարության, պատճառով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել են Մեծ Բրիտանիայի մսի արտադրության ասոցիացիայում (BMPA):

Միացյալ Թագավորությունը ԵՄ-ից դուրս գալուց հետո և հետագայում COVID-19-ի համավարակի ազդեցության ներքո բախվել է աշխատուժի անբավարարության: Բեռնատարների և բենզատարների վարորդների անբավարարությունն արդեն երկրում հանգեցրելէ վառելիքի ճգնաժամի և պարենի մատակարարումների հետ կապված ընդհատումների: Անցած շաբաթ երկրի կառավարությունը որոշում է  ընդունել բեռնարարների վարորդներին 5 հազար, ինչպես նաև թռչնաֆերմաների աշխատողներին 5,5 հազար կարճաժամկետ այցագրեր տալու մասին:

«Մենք նախազգուշացրել էինք որոշակի ժամանակով պատրաստված մսագործների շարունակական անբավարարության մասին և, մեր գնահատումների համաձայն, մսագործի որակավորում ունեցող պատրաստված աշխատողների անբավարարությունը կազմում է շուրջ 10 հազար մարդ: Հունվարից սկսած, երբ պատրաստված աշխատողները վերադարձել են ԵՄ, այդ թիվն աստիճանաբար սկսել է մեծանալ»,-պատմել են ասոցիացիայի մամուլի ծառայությունում: Ճյուղի ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ եթե մսագործների քանակը պահանջված մակարդակից ցած ընկնի, ապա արտադրությունը կդանդաղի: Խնդրը բարդանում է նրանով, որ Մեծ Բրիտանիայում չկան պատրաստված կադրեր, և բրիտանացիներն իրենք տհաճությամբ են գնում այդ ճյուղում աշխատելու: Ասոցիացիայում պատմել են, որ մսի մշակումն ինքնին շատ աշխատատար գործընթաց է, որը դժվար է ավտոմատացնել, քանի որ արտադրական գծում հարկավոր է որակավորված մսագործի ճարպկությունը:

Դա նաև ֆիզիկական տեսակետից դժվար աշխատանք է, ինչը կրճատում է համապատասխան կադրերի թվաքանակը: Brexit-ից հետո իրադրությունը բարդացել է դրան հաջորդած կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ասոցիացիայում պատմել են, որ ներկայում աշխատուժի ճգնաժամի հետ բախվել են Բրիտանիայի սննդի արդյունաբերության ռազմավարական տեսակետից կարևոր սեկտորները, աշխատողներին դեպի իրենց կողմն են գրավում մյուս այն սեկտորները, որոնք կարող են իրենց թույլ տալ 20-30 տոկոսով աշխատավարձի բարձրացում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս