«Միջանցքը» ամբողջ տարածաշրջանի համար հնարավորություններ կստեղծի․ Էրդողան
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիից Թուրքիա վերադարձի ճանապարհին պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի կարևոր հարցերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի նախագահը խոսել է նաև Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերի, մասնավորապես այսպես կոչված «միջանցքի» մասին:
Պատասխանելով այս թեմայի շուրջ լրագրողներից մեկի հարցին՝ Էրդողանը նշել է, որ «միջանցքը» ամբողջ տարածաշրջանի համար կարևոր հնարավորություններ կստեղծի:
«Այստեղ անցկացվելիք մայրուղին և երկաթուղին ամբողջ տարածաշրջանի երկրներին առևտրային և տնտեսական հնարավորություններ կտա: Ադրբեջանն այս միջանցքի համար լայնածավալ աշխատանքներ է իրականացնում»,-ասել է Էրդողանը:
Նա նորից կրկնել է իր այն պնդումը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը ևս կողմ է «6-յակ հարթակ» ստեղծելու իր առաջարկին: