Բաժիններ՝

Ո՞րն է ամենալավ դիսփլեյով սմարթֆոնը

DisplayMate լաբորատորիան փորձարկել է նոր iPhone-ների էկրանները և որոշել առաջատարին ոչ միայն Apple սմարթֆոնների, այլև այլ ապրանքանիշերի սարքերի մեջ:

IPhone 13 Pro Max-ն արժանացել է «Սմարթֆոնների լավագույն դիսփլեյ» կոչմանը: DisplayMate-ի թեստերում այս մոդելը ստացել է A + դիսփլեյի կատարման ամենաբարձր գնահատականը, գրում է GizmoChina-ն:

Սմարթֆոնը նաև առաջարկում է շուկայի  ցանկացած սարքի էկրանի ամենաբարձր պայծառությունը` սովորական բովանդակության համար 1000 նիտ և HDR-ի համար` 1200 նիտ: IPhone 13 Pro Max-ը նաև ռեկորդակիր է գույնի բացարձակ ճշգրտությամբ, հակադրության ամենաբարձր հարաբերակցությամբ և էկրանի ամենացածր անդրադարձունակությամբ:

Նոր Apple-ի շարքի երկու Pro մոդելներն ունեն Super Retina XDR դիսփլեյներ՝ ProMotion տեխնոլոգիայով: Սա նշանակում է, որ էկրանն ապահովում է փոփոխվող թարմացման արագությունը 10 Հց-ից մինչև 120 Հց՝ կախված ցուցադրվող բովանդակության տեսակից: Սա առաջին անգամն է, ինչ iPhone-ներն ունեն նման տարբերակ, այն թույլ է տալիս նվազեցնել մարտկոցի սպառումը՝ չկորցնելով պատկերի որակը (ավելի ստույգ՝ նրա հարթությունը), որտեղ այն առավել անհրաժեշտ է: Օրինակ՝ խաղերում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս