Ուկրաինան և Թուրքիան հուշագիր են ստորագրել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի սպասարկման կենտրոնի կառուցման վերաբերյալ
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և թուրքական «Բայրաքթար Սավունմա» ընկերությունը հուշագիր են ստորագրել Կիևի մարզում գտնվող Վասիլկով վայրում ուսումնական և փորձարկման կենտրոնի կառուցման մասին՝ թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի սպասարկման և անձնակազմի վերապատրաստման համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Սա մեծ իրական առաջընթաց է: Ես երախտապարտ եմ նախագահ Էրդողանին: Սա իսկական աջակցություն է Ուկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը»,- ասվում է Ուկրաինայի նախագահի անունից նրա մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Փաստաթղթի համաձայն ՝ «Բայրաքթար Սավունման» կկառուցի սպասարկման, ընթացիկ վերանորոգման, ընկերության անօդաչու թռչող սարքերի արդիականացման կենտրոն՝ Ուկրաինայի Պաշտպանության նախարարությանը պատկանող տարածքում:
Կենտրոնը կիրականացնի նաև անօդաչու թռչող սարքի հետ աշխատող անձնակազմի ուսուցում:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հաջորդ փուլը լինելու է անօդաչու թռչող սարքերի ուկրաինա-թուրքական համատեղ արտադրության կազմակերպումը:
«Բայրաքթար Սավունման», ըստ նախագահի գրասենյակի, նախատեսում է ներդրումներ կատարել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրական գործարանի կառուցման մեջ, որտեղ կաշխատեն ուկրաինացի մասնագետներ: