 
                        Թուրքայի ԱԱԽ նիստում կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
 
                                    Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ այսօր նիստ կգումարի: Այս մասին հայտնում է trthaber.com-ը:
Նիստի ժամանակ քննարկվելու են Աֆղանստանում տիրող իրավիճակը, տարածաշրջանի կայունացման միջազգային ասպարեզում ձեռնարկվելիք քայլերը, վերանայվելու են Աֆղանստանից ծագող միգրացիոն ճնշման դեմ ձեռնարկված միջոցառումները:
ԱԱԽ օրակարգում կլինեն նաեւ զարգացումները Սիրիայում, մասնավորապես՝ Իդլիբում տիրող իրավիճակը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        