Բաժիններ՝

84-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Սեպտեմբերի 28-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ-ին իրար էին բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Սեպտեմբերի 29-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված «ՎԱԶ-2101»-ի վարորդը՝

84-ամյա Գեղամ Եղիազարյանը, մահացել է:

Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս