«Քննարկել ենք տարածաշրջանային փոփոխությունների կարևորությունը». Ղարիբաշվիլին «հիանալի» է գնահատել Ալիևի հետ հանդիպումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որն աշխատանքային այցով գտնվում է Բաքվում, հայտնել է, որ «հիանալի հանդիպում» է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Հիանալի հանդիպում էր Ադրբեջանի նախագահի հետ: Քննարկել ենք հարաբերություններն ու տարածաշրջանային փոփոխությունների կարևորությունը: Անդրադարձել ենք երկկողմ կարևորության և ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցերին և նոր ճանապարհներ ենք դիտարկել հետագա համագործակցության համար»,- իր թվիթերյան էջում գրել է Ղարիբաշվիլին:

Տեսանյութեր

Լրահոս