Հայկոյի առողջական վիճակում կա դրական փոփոխություն. Կամո Սեյրանյան
Երգիչ Հայկոյի ընկերները՝ Կամո Սեյրանյանը, ԳագԱ Ամատունին, Արսեն Գրիգորյանը, Ալլա Լևոնյանն ու Սյուզան Մագարյանը, քիչ առաջ հիվանդանոցի բակից ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնեցին, որ մի քանի օր հիվանդանոցում գտնվող Հայկոյի առողջական վիճակում կա դրական դինամիկա ու հակառակի մասին տեղեկությունները կեղծ են:
«Մենք հենց հիմա գտնվում ենք հիվանդանոցում, որտեղ մեր ընկեր Հայկոն է պառկած: Ասենք, որ էդ ամեն ինչն իրականությանը չի համապատասխանում: Մի բան էլ ասենք, որ երեկվա վրա մի բան էլ դրական փոփոխություն կա»,- ասաց Կամո Սեյրանյանը:
«Քիչ առաջ բժիշկը զանգահարեց, լուր ստացանք, որ դեպի դրական տեղաշարժ կա»,- հավելեց Սյուզան Մարգարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: