«Ես կոմպետենտ չեմ պատասխանելու». Պաշտպանության փոխնախարար

Այսօր Արցախի 44-օրյա պատերազմի 1-ին տարելիցն է, բարձրաստիճան զինվորականները ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ այցելել էին «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակվածների հիշատակին։

Պատերազմի վերաբերյալ լրագրողների որևէ հարցի ՊՆ Արշակ Կարապետյանը չպատասխանեց, միայն ցավ հայտնեց նահատակվածների համար։ Հարցերի չպատասխանեց նաև Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը։

Հարցին՝ պատերազմից մեկ տարի է անցել, ՊՆ-ն որևէ ուսումնասիրություն կամ բացահայտում արե՞լ է, Կարեն Բրուտյանը պատասխանեց. «Ես կոմպետենտ չեմ պատասխանելու, հիմա չեմ կարող պատասխանել»։

Տեսանյութեր

Լրահոս