Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 462, մահվան՝ 14 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 462 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 259 007-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 5264 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Սեպտեմբերի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1203 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 565 է, ընդհանուր առողջացածներինը՝ 240 305, փաստացի բուժվողներինը՝ 12 235: Մեկ օրում արվել է 5183 թեստ, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 693 823 թեստ:

 

Տեսանյութեր

Լրահոս